Հայտնաբերվել են Հերացու, Արմենակյան եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում միջադեպի մասնակիցները
Հայտնաբերվել են ապրիլի 20-ին ժամը 13:00-ին Երեւանի Հերացու եւ Արմենակյան փողոցների ու Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում լրագրողների հետ միջադեպի մասնակիցները եւ ներկայացվել են ոստիկանություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մայիսի 22-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 20-ին ժամը 13.00-ին Հերացու և Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում լրագրողների հետ միջադեպին մասնակցել և նշված հանցավոր արարքը կատարել են 1999 թ. ծնված Ա. Մ.-ն և 1973 թ. ծնված Ռ. Հ.-ն, որոնք ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդվել էր Երևանի Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում 1987 թ. ծնված Թ. Ե.-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու, գլխին հարվածելու, մազերը քաշելու, տեսախցիկին հարվածելու և պայուսակի քուղը պոկելու մասին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի