«Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի եւ «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գործով ամբաստանյալներն այսօր դատարան չէին բերվել, քանի որ ուղեկցող գումարտակ չի եղել:
Չնայած «Սասնա ծռեր»-ի պաշտպանները պահանջեցին նիստն ընդմիջել կարճ ժամանակով, մինչեւ հնարավոր լինի ամբաստանյալներին դատարան բերել, դատավորը որոշեց հետաձգել նիստը:
««Սասնա ծռեր»-ի աջակիցները երեկվանից շրջափակված են պահում Շենգավիթի դատարանը, փակ է Արշակունյաց պողոտան: Ուղեկցող գումարտակը շրջափակման մեջ է մնացել, եւ դեռ չեն կարող դատարանից դուրս գալ»,- նշեց դատավորը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի