«Սասնա ծռերի» աջակիցներն Արշակունյաց պողոտայում են գիշերել (Տեսանյութ)
«Սասնա ծռերի» աջակիցներն արդեն 2-րդ օրն է՝ փակ են պահում Երեւանի Արշակունյաց պողոտան, որտեղ գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ աջակիցները վրաններ են տեղադրել պողոտայում եւ գիշերել այստեղ: Տեղեկություններ կան, որ «Սասնա ծռերի» անդամները երեկվանից Շենգավիթի դատարանում են, ոստիկանությունը չի կարողանում նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են վերացնել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումն ու նրանց անհապաղ ազատ արձակել: Նախօրեին «Սասնա ծռերի» պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել խափանման միջոցը, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց: Դրանից հետո աջակիցները դուրս եկան դատարանից եւ փակեցին Արշակունյաց պողոտան:
NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը նշեց, որ փողոցը փակելով հասարակությունը փորձում է հասկացնել գործող իշխանություններին, որ նախկին եղանակներով հնարավոր չէ արդարադատություն իրականացնել: Հարցին՝ արդյո՞ք այս եղանակով հնարավոր է հասնել խնդրի լուծմանը, փաստաբանը պատասխանեց. «Քաղաքական իշխանություն է փոխվել փողոց փակվելով, այսինքն՝ որոշակի երեւույթներ իրենց դրական արդյունքը տվել են: Այս պարագայում, եթե փողոցային պայքարին մասնակցեն հազարավոր մարդիկ, արդյունքը շատ ավելի առարկայական կլինի»:
Նշենք, որ բողոքի ակցիայի պատճառով քաղաքում երթեւեկությունը փոփոխվել է, ինչն առաջացրել է խցանումներ, Արշակունյաց պողոտայով անցնող հանրային տրանսպորտը չի աշխատում: Ոստիկանությունը մի քանի խաչմերուկներում կարգավորում է երթեւեկությունը, սակայն կան խաչմերուկներ, որտեղ ՃՈ որեւէ աշխատակից չկա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի