Սփյուռքի նախարարի օրագիրը
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այլեւս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:
12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաեւ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:
Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:
Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձեւավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում եւ սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարեւորագույն խնդիրներից մեկն է):
Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարեւոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:
Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:
Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն:
Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի