«Փասափուսեն հավաքեք». ՀԷԿ-երի Նառան հայտնվել է դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ:
«Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017-ի հուլիսի 3-ին ժամը 18.30-ի սահմաններում Երեւանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր:
Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, եւ Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք եւ չհեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:
Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաեւ դատարան արդեն վիրավորական արտահայտությունների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի