Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել Մոսկվայից
Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան եւ երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»,-նշել է Օլիկերը:
Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երեւանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որեւէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը.
«Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլեւս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»:
Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր.
«Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Պաշինյանն իր առջեւ դրել էր»:
Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաեւ Արեւմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի