Ֆրանսիան պատրաստվում է ՀՀ նոր կառավարության հետ աշխատել․ դեսպան
Ֆրանսիան պատրաստվում է ՀՀ նոր կառավարության հետ աշխատել, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնի այցի նախապատրաստման հարցով։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նա նաեւ վերահաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան․ «Նախագահ Մակրոնը հունվարին հայտարարել էր, որ ինքը ներկա կգտնվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Երեւանում, նա նաեւ ընդունել էր ՀՀ իշխանությունների հրավերը պետական այց կատարել Հայաստան մինչեւ գագաթաժողովը։ Այսպիսով, Մակրոնը պետական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերին, ինչպես նաեւ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ դեսպանը շեշտեց փոփոխությունների ժողովրդավարական բնույթը, ինչպես նաեւ որ դրանք առանց բռնության են տեղի ունեցել եւ սահմանադրական դաշտում։ «Հիմա մենք պատրաստվում ենք աշխատել նոր կառավարության հետ՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման եւ Մակրոնի այցի նախապատրաստման համատեքստում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի