Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը
Այն ինչ կատարվում է Հանրային հեռուստաընկերությունում այս օրերին լավագույն է արտահայտել ռեժիսոր Արա Շիրինյանը:
«Պատահաբար «Հայլուր» դիտեցի… մեղա քեզ, Տեր Աստված: Ջորջ Օրվելը մանկական հեքիաթ է գրել սրանց համեմատ: Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանին «մոնտաժով» սարքել են Նիկոլ Փաշինյան, բայց իրականությունը չի փոխվել: Հաղորդավարական տեքստերում սեղմել են save changes և նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը»,-գրել է նա
Սա այն է, ինչ երևում է կադրում, էկրաններին ու զարմացնում է ու նաև զվարճացնում է նանց, ովքեր տարիներով չէին նայում Հ1:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում կադրից դուրս...
Ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձում են նոր իշխանություններին ու նրանց ներկայացուցիչներին ամեն կերպ համոզել, որ իրենք կապ չեն ունեցել քաղաքականությանն առնչվող հարցերի հետ և պատրաստ են արդեն ոչ միայն ուղղել նախկին սխալներն, այլև շարունակել ջանասիրաբար աշխատել հեռուստատեսության զարգացման ու Հանրայինի նոր քաղաքականության մշակման ուղղությամբ:
Ավելին, նրանք սկսել են նեղը դնել Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանին՝ հասկացնելով, որ այլևս գոյություն չունի «Բաղրամյան 26-ն», որը հենց Հարությունյանի միջոցով էր քաղաքականությունը փոխանցում Հ1-ին և, որ ինքը չի կարող այլևս որոշող լինել կամ որևէ կարծիք հայտնել, առաջարկություն ներկայացնել:
Ըստ տեղեկությունների, Հարություն Հարությունյանը արդեն «հավաքել է իրերն» ու պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտ Գրիգորյան զույգը Հանրայինում են 2013 թվականից՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց օրեր անց:
Եվ վերջում՝ փոփոխությունների, այդ թվում՝ հեռուստատեսության բովանդակության մեջ փոփոխությունների մասին ուզում եմ ներկայացնել Ծովինար Նազարյանի այս գրառումը.
««Հայլուրով» իբր սկսել են ամեն բան լուսաբանել, բայց էկրանից ինձ է նայում նույն դեմքը, որ նայում էր 2008թ, մարտի 1-ին։ Քաղաքն արդեն բաց է ցույցերի առաջ, Օսիպյանը ժպտում է սելֆիներում, բայց ես դեռ հիշում եմ ընկերներիս կերած ջարդերը ցույցերում, սպանված տասը հոգուն, դատարաններում ամբաստանվող ընդդիմադիրների դեմ ոստիկանների միահամուռ կեղծ ցուցմունքները, ու էլի շատ բաներ։ Ես ընդունում եմ, որ մեր մռայլ առճակատումը արդյունավետ չէր՝ ի տարբերություն ջահելների մեկնած ուրախ բարեկամության ձեռքի, բայց մեկ է՝ վիրավորվում եմ էկրանից ինձ նայող Հայլուրի հաղորդավարին ու սելֆիներից ինձ ժպտացող Օսիպյանին տեսնելիս։ Իսկ եթե էմոցիաներս մի կողմ դնեմ, յուրաքանչյուր ոստիկան, որի պատճառով մարդիկ անարդարացիորեն տուժել են, պիտի պատասխան տա արդարադատության առաջ։ Միայն էդ դեպքում, ես՝ հիշաչարս, կներեմ նրանց»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի