Կձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն. Նոր զարգացումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորման մասին: Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաև մարզպետների և թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ և բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները:
Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի. հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռևս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը:
Մինչ այդ նկատենք` երեկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կառավարության անդրանիկ նիստն անցկացրեց, բայց նախարարական հին կազմով: Ավելի ուշ հայտարարվեց կառավարության նոր անդամների նշանակման մասին, բոլորը՝ ՔՊ կուսակցությունից: Առաջին փոխվարչապետ նշանակվել է արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի