29-ամյա, բանակում չծառայած երիտասարդը դարձավ փոխվարչապետ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին փոխվարչապետ են նշանակել։
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետ:
Տիգրան Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին Երեւանում։
2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում։
2005թ. ավարտել է Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2014թ.-ից հիմնադրել եւ ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ։
2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրում է իրականացրել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։
2014-2015թթ. համահիմնդարել եւ աշխատել է որպես ֆինանսական տնօրեն «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։
2009-2013թթ․աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
2010-2011թթ. հիմնադրել եւ ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով։
2017թ․ «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։
2017թ․ նշանակվել է «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության հիմնադիր անդամ է։
2016թ․ ՀՀ պաշպանության նախարարության կողմից պարգեւատրվել է պատվոգրով՝ ապրիլ եւ մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի