Բժիշկները նախարարի պաշտոնում Մարգարյանի հնարավոր նշանակման հարցով Փաշինյանի հետ հանդիպում են խնդրում
Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով մինչեւ այժմյան առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին նախարարի պաշտոնում նշանակելը հանդիպել բժշկական հանրության հետ:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, երկու օր է՝ շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներս հայտնում ենք մեր դժգոհությունը հետեւյալ հիմքերով`
1. Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է եւ սպասարկելու է բացառապես նրա շահերը:
2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում եւ համահեղինակներից մեկն է:
3. Փաստացի լինելով նախարարության ֆինանսական ոլորտը համակարգող փոխնախարար նա անգամ չի փորձել արդարացի բաշխել պետական պատվերը եւ Վարդանանց բժշկական կենտրոնին եւ հետագայում սոցիալական փաթեթի հատկացման մասով «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը փոխանցել ահռելի գումարներ:
4. Որպես էլեկտրոնային առողջապահության ներդրման համակարգող փոխնախարար՝ նա տապալել է ծրագիրը, բժշկական շրջանակներում առաջացրել դժգոհություններ՝ նպաստելով հերթական ֆինանսական մեծ հոսքին դեպի իրենց շահերը սպասարկող մասնավոր հիմնարկ:
5. Նրա համար առողջապահությունը բացառապես բիզնես է, իսկ պացիենտը՝ կլիենտ:
6. Նրա համար չստացված ծրագրերի հիմնավորումը՝ «տվեք ձեռս ջարդեքն» է:
7. Նա տեղյակ չէ բժշկական ոլորտում առկա իրական խնդիրներից:
8. Նրա կողմից առաջարկված օպտիմալացման ծրագրերի արդյունքում մի քանի հարյուր մարդ կրճատվել է, եւ նրանց մի մասի փոխարեն նշանակվել ոչ կոմպետենտ եւ իրենց հարազատ մարդիկ:
9. Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից, առողջապահության մեծ ընտանիքից, որին նա չի ինտեգրվել եւ չի էլ ինտեգրվելու:
Խնդիրների շարքը կարելի է բավականին երկար գրել:
Պարոն վարչապետ, մինչեւ նրա նշանակումը խնդրում եմ հանդիպել բժշկական հանրության հետ, մենք սպասում ենք Ձեր արձագանքին: Որովհետև նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառելով թե՛ բժշկին, եւ թե՛ պացիենտին գահավիժել»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի