Արագածոտնի մարզում գյուղացիները փակել են մայրուղին (Լուսանկարներ)
Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչներն այսօր՝ մայիսի 11-ի առավոտից փակել են դեպի Երեւան տանող գլխավոր մայրուղին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսկերպ գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտում մթերվող կաթի օրեցօր ընկնող գների հետ կապված։ Գյուղացիները նշում են, որ մեկ ամիս առաջ մթերող ընկերությունները կաթը մթերում էին լիտրը 180 դրամով։ Վերջին օրերին, սակայն, մթերողները պարբերաբար տեղեկացրել են իջնող գների մասին։
Այսօր կաթի մեկ լիտրի մթերման գինը հայտարարվել է 110 դրամ, ինչը գյուղացիներն անընդունելի են համարում։ «Ամեն օր գալիս էին, ասում՝ էսօր 10 դրամ էլ է իջնում 20 դրամ էլ է իջնում, մինչեւ բերին հասցրին 110-ի։ Թե պատճառը որն է, ինչի են էդքան իջեցնում, պարզ չի, ոչ մի բացատրություն չեն տալիս»,- մեզ հետ զրույցում նշեցին գյուղացիները։
Թեեւ մայրուղու վրա մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել ու մեքենաների վարորդները դժգոհում են, գյուղացիները հրաժարվում են բացել ճանապարհը։ Նրանք պահանջում են մարզպետի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը խնդրի կարգավորման համար։
Նրանք նշում են, որ կաթի մթերման գնի նվազեցումը համատարած է բոլոր խոշոր մթերողների կողմից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի