Մտահոգիչ թվեր. այս տարի ավելի քան 6 հազար մարդ մեկնել և չի վերադարձել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 6219 ուղեւոր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 349 հազար 171 ուղեւոր, իսկ ժամանել` 344 հազար 665-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա չորս ամիսներին հանրապետությունից մեկնել Է 22 հազար 869 ուղեւոր, իսկ վերադարձել` 21 հազար 156:
Ուշագրավ Է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա չորս ամիսների կտրվածքով աճել Է ավելի քան 13 հազար ուղեւորով։
Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում ուղեւորաշրջանառությունը աճել է 12 հազար 607-ով: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու չվերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 6 հազար մարդ է, անհանգստության տեղիք է տալիս: Եւ հետո` սա դեռ ամբողջական պատկերացում չի տալիս արտագաղթի ծավալների մասին. չէ՞ որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի