Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ` 500 հատ կոնյակի համար
«Ժողովուրդը» գրում է. «Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է. նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան-2800» հոբելյանական լոգոյով գրվածքով, ունենա 10 տարվա հնեցում: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մեկ կոնյակը գնել է 23.700 դրամով:
Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն: Հատկանշական է, որ քաղաքապետարանի ճոխ գնումների մասին խոսելիս Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, թե «փորձում եմ բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել»:
Միայն թե Տարոն Մարգարյանը ճիշտ կաներ՝ «երեսը պարզ ճակատով պահեր» առանց գումարները մսխելու: Բայց, դե, նրա պաշտոնավարմանը կարճ ժամանակ է մնացել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի