«Մենք պատրաստ ենք աշխատել Փաշինյանի կառավարության հետ». ԱՄՆ դեսպան
«Մենք բոլորի նման ոգեշնչված ենք Հայաստանում վերջին օրերի խաղաղ զարգացումերով և խաղաղ հանգուցալուծումով», - այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը։
«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյան, Ազգային ժողովի կողմից Հայաստանի Սահմանադրության համաձայն վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ՝ ձևավորումից հետո և շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի Հանրապետության հետ», - ասաց դեսպանը՝ շարունակելով. - «Այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, պետք է թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ։ Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորմանը։ Շնորհավորանքներս Հայաստանի ժողովրդին»։
Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը ժողովրդական շարժման առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընտրեց, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրամանագրով նշանակեց վարչապետ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի