Նոր մանրամասներ HSBC բանկի վրա կատարված հարձակումից
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում ավազակային հարձակում էր իրականացվել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը դեմքը փակված, որսորդական հրացանով, դանակով և նռնակով ներխուժել էր HSBC բանկ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Դանիելյանի հարձակումից: Մասնավորապես՝ ոստիկանության գնդապետը կրակոց է արձակել դեպի առաստաղը, և արդյունքում պոկվել, հատակին էր ընկել ջահը: Դանիելյանը նաև կոնկրետ գումարի չափ է պահանջել բանկի կառավարիչից՝ 500 հազար դոլար: Բանկի կառավարիչն ասել է, թե իրենք այդքան կանխիկ գումար չունեն: Գնդապետը պնդել է, որ կա ու պետք է բերի: Արդյունքում մինչ բանկի կառավարիչը գնացել է գումարի հետևից, բանկի պահնորդը մեջքից փորձել է բռնել ոստիկանության գնդապետին, որտեղից էլ սկսվել է ձեռնամարտը և ավարտվել անվտանգության աշխատակցի դանակահարությամբ. նա տեղում մահացել էր:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը բանկում բավական շատ քաղաքացիներ են եղել, և վերջիններս այնքան են վախեցել կատարվածից, որ բանկում են թողել իրենց փաստաթղթերը և հեռացել: Հիմա այդ փաստաթղթերն իրավապահների մոտ են, և ասում են՝ այս քայլով իրավապահները լուծել են վկաներ ունենալու, նրանց հեշտությամբ հարցաքննության հրավիրելու հարցը, քանի որ կոնկրետ գիտեն՝ ովքեր են դեպքի պահին եղել տեղում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի