Պարզաբանում «Սիսիանի Բժշկական կենտրոն»-ի աշխատակիցների դիմումի վերաբերյալ
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով:
Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր և գործիքային ախտորոշիչ, ինչպես նաև փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բժշկական օգնության և սպասարկման համապատասխան մակարդակ ու որակ:
Բացի այդ բժշկական կենտրոնը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:
Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումանսիրել և քննարկել են ստեղծված վիճակը, կազմակերպվել է ացելություններ և հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:
Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու և թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը և տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:
Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բուժական բաժանմունքները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար:
Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների և ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկրության թվարկված բաժանմուքների բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ:
Ընդ որում ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները և բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ գործող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:
Ինչպես հոսպիտալների նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը ևդրանցում Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքների բուժաշխատողների ամբողջությամբ տեղափոխումը, այնպես էլ գույքի փոխանցումը և լուծարային գործընթացն իրականացվելու է օրենքով սահմանված կարգով, որի ընթացքում բնակչության բուժօգնությունը և սպասարկումը կազմակերպվելու և իրականացվելու է նույնությամբ ու ամբողջ ծավալով՝ առանց խաթարումների:
Արդյունքում հնարավորություն ենք ստանալու ապահովել քաղաք Սիսիանի և 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ և անվտանգ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի