Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որին ընթացք է տրվել
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի անունով: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին դպրոցում տեղի ունեցած ժողովի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Նրա խոսքով, Ռուզան Ազիզյնաը գրել է հրաժարականի դիմում, ներկայացրել է քաղաքապետին, վերջինս էլ հանձնարարել է շարունակել ընթացակարգը:
«Կա քաղաքապետի հանձնարարությունը, ես խոսել եմ քաղաքապետի հետ, ինքն էլ համամիտ է, որ եթե մի ամբողջ դպրոց, մանկավարժական կոլեկտիվ չի ընկալում ու չի ուզում այդ տնօրենի հետ աշխատել, ուրեմն չպետք է աշխատի: Վաղը, մյուս օրը կլինի ազատման հրամանը»,-ասաց Աննա Ստեփանյանը:
Ժողովին մասնակցում է նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նշենք, որ երեկ դպրոցի բակում հավաքվել էին դպրոցի աշակերտնեը եւ ծնողները, նրանք պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Նրանց խոսքով տնօրենը շարժման օրերին աշակերտներին չի թույլատրել մասնակցել բողոքի ակցիաներին, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, որը երեխաների համար բացել էր դուռը, ցանկացել է աշխատանքից ազատել:
Երեկվա ակցիային մասնակցող «Իրազեկ քաղաքացի» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց,որ մի քանի ժամվա ընթացքում կոռուպցիոն սխեմա բացահայտվեց տնօրենի հետ կապված եւ իրենք նյութեր են հավաքելու, որպեսզի ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն:
Նշենք, որ երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ դիմում են ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տնօրենի հետ աշխատանքային պայամնագիրը լուծարելու պահանջով:
Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի