Տավուշի մարզպետի արջերը դեռ վանդակում են
Տավուշի մարզպետի կողմից անազատ պայմաններում պահվող արջերի մասին բնասերներն ու կենդանապաշտպաններն ահազանգում են դեռ 2014թ.-ից: Օրերս՝ արդեն 2018թ.-ին, հրապարակվեց Կողբ գյուղում մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից վանդակում պահվող արջերի լուսանկարը: Կենդանիները պահվում են վերջինիս առանձնատան բակում, որը գտնվում է Կողբի անտառներում:
Այս տարածքում մարզպետի հովանավորությամբ 2014թ.-ին կառուցվեց նաեւ Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ զբաղվում է ստացված ահազանգով եւ շուտով կհայտնի նոր տեղեկություններ դեպքի առնչությամբ: Այս մասին EcoNews.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Նշենք, որ դեռ 2014թ.-ին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին ուղղված Բնապահպանության նախարարության աշխատակազմի այդ տարիների ղեկավար Է. Փիրումյանի ստորագրությամբ նամակում ասվում է. «2009 թվականի հունիսի 26-ին հաստատվել է «Անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եւ օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 725-Ն որոշումը:
Մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարարություն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել»:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով եւ այլ կառույցների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակներում անազատ պայմաններից առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան են տեղափոխվել բազմաթիվ արջեր:
Կենդանիների մի մասն ունեն լուրջ ֆիզիկական եւ հոգեկան շեղումներ տարիներ շարունակ վայրի կենդանուն անհամապատասխան պայմաններում պահվելու, սխալ սննդակարգի եւ այլ խնդիրների հետեւանքով: Երեւանի կենդանաբանական այգի եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխված կենդանիներն այսօր գտնվում են բազմակի անգամներ ավելի լավ վիճակում:
Հիշեցնենք նաեւ, որ փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որը ենթադրում է ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի