Երեւանում փորձել են սպանել 29-ամյա երիտասարդի
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.:
Նախնական տվյալներով՝ 29-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու շապիկից պատռված հատված՝ արնանման հետքերով, «Samsung» տեսակի բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները, այդ թվում` վիճաբանության մասնակից անձանց ինքնությունը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի