Մայիսի 8-ին որոշակի նոր դրսեւորումներ կլինեն
Մայիսի 8-ին որոշակի նոր դրսեւորումներ կլինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
«Նախ խնդիրն այն կլինի, որ մենք պայքարելու ենք մեր ազգյի համար, մեր պետականությունը հաստատելու համար: Այն բոլոր խոսքերը, որ ժողովուրդն ազատ լինի, ազատամիտ լինի, կարողանա իր խնդիրները լուծել, դրանք ժողովրդական օրենքներից բերված ցիտատներ են:
Ես ուզում եմ հայկական խոսք լինի: Ժամանակին Աշոտ Նավասարդյանը, հետո Անդրանիկ Մարգարյանը ասում էին, որ մենք հայամետներ ենք; Եթե այդ հայամետների զգացումը լինի, բնականաբար, կլինի էն, ինչը ես չեմ ուզում, դուք ուզում եք, կամ հակառակը՝ դուք ուզում եք, ես չեմ ուզում»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է մինչեւ մայիսի 8-ը որոշում փոխվի, Գալուստ Սահակյանն ասաց. «Դե դրա հետ կապված էլ կլինի իմ որոշումը»:
Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի: Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Ինչպե՞ս է քվեարկելու վարչապետի ընտրությանը Արա Բաբլոյանը. Նա արդեն որոշում ունի
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի