Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 54-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որևէ մեկը չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 51, դեմ 3։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում», - հայտարարեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջդրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրան խորհրդարանում ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։
Ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին:
Նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն էին պնդում, որ նախագահ Սարգսյանը պետք է առաջին հերթին մրցույթ անցկացներ և հնարավորություն տար բարձրակարգ իրավաբաններին մասնակցություն ունենալ դրանում։ Հակառակ դեպքում, ինչպես իրենց հայտարարությունում պնդում են նրանք, այսպիսի նշանակումները և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ և հակաժողովրդավարակաան ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում։
Նշենք, որ ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում փոխարինել էր Կիմ Բալայանին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի