«Ելք» խմբակցությունն այսօր կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
«Ելք» խմբակցությունն այսօր վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ այսօր կներկայացնեն իմ թեկնածությունը, ինչքան տեղյակ եմ՝ արդեն անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվել են»,- ասաց նա:
NEWS.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին մեկ օրվա մեջ փոխել դիրքորոշումը եւ հայտարարել, որ կողմ կքվեարկեն մեկ երրորդի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք շահագրգիռ էին, որ այս իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, եւ ինքն ուրախ է, որ այդ ըմբռնումն ի վերջո կոնկրետ արտահայտում պիտի ստանա:
Նա նշեց, որ հանդիպումներ կունենան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ կքննարկեն ստեղծված իրավիճակը: Փաշինյանն այսօր ծրագրում է նաեւ հանդիպել նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի