Քննիչն իր վարույթում քննվող քրգործի ապացույցները դիտավորությամբ կեղծել է
«Ժողովուրդը» գրում է «Քննչական կոմիտեի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: Եվ այսպես՝ «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով՝ զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցները:
Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ նշել է, թե տղաները կռիվ չեն արել:
Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի՝ ապացույցներ կեղծել, հատկանիշներով:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Հիշեցնենք նաև՝ 2017թ. նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազները ծեծի էին ենթարկել քննիչի, իսկ ահա միջադեպը կապված էր աշխատանքային տարաձայնության հետ: Այս դեպքը քննվում է հատուկ քննչական ծառայությունում: Ըստ էության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում անմխիթար վիճակ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի