Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքների իրականացումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ: Ա
յդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին և այլն: Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ: Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր: Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի