Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարևոր է
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել:
«Մենք ապրում ենք բավականին բևեռացված աշխարհում, որտեղ ժամանակին հնարավոր էր տարբեր երկրների համար վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Օրինակ՝ բարեկամական հարաբերություններ ունենալ միաժամանակ թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի: Չափազանց կարևոր է, որ սա կրկին հնարավոր դառնա, քան որ ներկայումս թե՛ միաջազգային, թե տեղական օրինակներով, բոլորը ֆիքսված են աշխարհաքաղաքական տարաձայնությունների վրա, որը, ըստ իս, առողջ մոտեցում չէ:
Այս առումով, ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կհաջողվի այդ իրականացնել: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն թեև լինելով ռուսաստանամետ, կարող է հնարավորություն ունենալ ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, ինչը, ըստ իս կարելի կլինի առողջ որակել:
Նաև աշխարհաքաղաքական առումով կարևոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, օրինակ, տան իրենց համաձայնությունը այս տիպի երկրներին նման արտաքին քաղաքականություն վարելու:
Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում, անհերքելիորեն, նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում առկա հուսալքվածությունը: Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարևոր է», - ասել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնի հետ ունեցած զրույցում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի