ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածուի ելույթի հիմնական թեզերը
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 1-ին ելույթ ունեցավ ԱԺ հատուկ նիստում:
Արտաքին քաղաքականության մասին
«Իմ ընտրվելու դեպքում Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չի անելու, մնալու է ԵՏՄ եւ ՀԱԿՊ անդամ: Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, այլ ժողովրդին հաղթանակ բերած շարժման տրամաբանությունից: Ժողովուրդը բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքում՝ որեւէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք Ռուսաստանին համարել ենք ու համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ այս շարժումը որեւէ սպառնալիք չի ստեղծում ՌԴ-ի համար:
Խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ, ամեն ինչ անելու ենք՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում: ԵՄ-Հայաստան համաձայանագրի շուտափույթ կիրարկումը բխում է մեր շահերից: Իմ ղեկավարած կառավարությունը խորացնելու է հարաբերություններն ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, հավատարիմ է մնալու Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հայաստանը շարունակելու է այս հարցում առաջամարտիկի դեր խաղալ»:
ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի մասին
«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Ղարաբաղի հարցում մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին»:
Ներհայաստանյան կյանքի մասին
Մեր շարժման ամենակարեւոր ուղերձն արդարության պահանջն է: Վախի, անարդարության մթնոլորտը մեզ ուղեկցում էր ամենուր: Հանրային կյանքում, տնտեսական գործունեության մեջ, աշխատանք փնտրելիս մարդիկ բախվում էին դրա հետ: Սրան պետք է վերջ դրվի: ՀՀ-ում այլեւս որեւէ քաղաքացի չպետք է նսեմացած ու թույլ զգա՝ «ուժեղ մեջք» չունենալու պատճառով: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, եւ սա վերաբերելու է, առաջին հերթին, վարչապետի ազգականներին ու մտերիմներին: Պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա եւ ինչպես է դա փոխվում պաշտոնավարմանը զուգահեռ: Երաշխավորում եմ, որ վաղվանից չի լինի որեւէ տնտեսական մենաշնորհ: Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որեւէ մեկին ճնշելով, այլ տնտեսական մրցակցություն ապահովելով: Տնտեսության հիմքում պետք է լինի ոլորտային դիվերսիֆիկացիան»:
Հասարակության մասին
«Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով քաղաքացու չիմացությունից, աներեւակայելի բեռ են դրել նրա վրա: Մարդկանց ոչ միայն վարկեր են տրվում աներեւակայելի բարձր տոկոսներով, այլեւ դրան գումարվում է տխրահռչակ «վերխերի» պրակտիկան, երբ քաղաքացին ստիպված է վարկի մինչեւ 20 տոկոսը թողնել իրենց, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստանա: Մենք պետք է շուտափույթ լուծենք վարկային տույժ ու տուգանքները, եւ դա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները: Այս գործընթացը պետք է կազմակերպվի մտածված, անցնցում, փոխադարձ համաձայնությամբ»:
Ներդրումների մասին
«Որպես վարչապետի թեկնածու՝ կարող եմ հայտարարել, որ այս շարժումը գեներացրել է այնպիսի հսկա էներգիա, որ ոչ միայն հնարավորություն կտա կանխել արտագաղթը, այլեւ սկսել մեծ հայրենադարձության իրականացումը: Բազմաթիվ ներդրումներ են հոսելու Հայաստան, մարդիկ վերադառնում են հայրենիք: Սա ոչ միան ամրապնդելու է ՀՀ անվտանգության մակարդակը, այլեւ պայմաններ է ստեղծելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Ներդրումների հոսքը նշանակում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, ինչը բարձրացնելու է բանակի մարտունակությունը: Հայաստանը պետք է իր ճակատից ջնջի 30 տոկոսանոց աղքատությունը»:
Ընտրությունների մասին
«Մեր ամենամեծ առաքելությունը համարում եմ արդար, թափանցիկ, անառարկելի ընտրությունների ինստիտուտի վերականգնումը, ինչի համար պետք է գոյություն ունենա քաղաքական կամք, նաեւ օրենսդրական երաշխիքներ: Դրա համար պետք է փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որը կբացառի ընտրակաշառքի բաժանումը: Կստեղծվի պրոֆեսիոնալ մարմին, որը կզբաղվի ընտրակաշառքները բացառելու եւ ընտրական այլ հանցագործությունները հետաքննելու գործով: Մեզ համար ակնհայտ է, որ այս գործընթացը պետք է ավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացնել արտահերթ ընտրություններ, առանձին քննարկման թեմա է, բայց դրանք հնարավորինս կարճ ժամկետներում անցկացումն անխուսափելի է որպես ժողովրդի անշրջելի իշխանության հաստատման եզրափակիչ փուլ»:
Վերջում վարչապետի թեկնածուն նշեց, որ շատ կարեւոր հարցերի, որոնց այսօր չանդրադարձավ, կանդրադառնա կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի