Պետք է պատրաստվենք հաղթանակի. Նիկոլ Փաշինյանը Երեւանում վերսկսում է գործողությունները (Տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը Երեւանում սկսում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները նոր թափով։
Շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերով հայտնել է, որ չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չի կանգնել եւ հայտնի իրադարձությունների բերումով որոշակի առաջընթաց են գրանցել, կոչ է անում ուղիղ ժամը 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, որ ձեռնարկել են։
«Իսկ ժամը 16-ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել Երեւանի հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որը չափազանց կարեւոր հանրահավաք է»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Մենք պետք է ի ցույց դնենք, որ այս շարժումը վճռական մինչեւ վերջին վայրկյանները իր ոտքերի եւ անելիքների վրա ամուր կանգնած է լինելու»։
Նա նշել է, որ այսօր երթ է իրականացնելու, ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակից քայլելու են դեպի Հանրապետության հրապարակ։ «Կարծում եմ՝ պետք է պատրաստվենք հաղթանակի»,- ասել է Փաշինյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի