Հայաստանը Ռուսաստան կամ Բելառուս չէ. Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը` Հայաստանի իրադարձությունների մասին (Տեսանյութ)
Ես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթ չեմ, սակայն կարող եմ ասել, որ օրեր շարունակ տեւած ցույցերից հետո վարչապետի հրաժարականը ժողովրդավարության ցուցանիշ է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնը՝ անդրադառնալով Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Կարծում եմ, որ եթե նման զարգացումներ լինեին Ռուսաստանում, Բելառուսում կամ մի շաք այլ հետխորհրդային երկրներում, ապա իշխանություններն առաջ կքաշեին բանակն ու ռազմական կառույցները, ուստի պետք է արժանին մատուցել վարչապետ Սարգսյանին, ով գիտակցեց, որ իշխանության ղեկին իր ժամանակը սպառվել է եւ որ իր հեռանալը դրականորեն կհագուցալուծի ճգնաժամը: Ես ողջունում եմ նրան այս առիթով»,-հայտարարել է Փալոնը:
Նրա խոսքով, սա շատերի համար ուղերձ էր, որ Հայաստանը Ռուսաստան կամ Բելառուս չէ, Հայաստանը նման չէ այն բռնակալ վարչակարգերին, ուր արգելվում են խաղաղ ցույցերը:
«Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների ավելի շատ են հարգվում ազատ ցույցեր իրականացնելու իրավունքը:
Առկա է ժողովրդավարություն, որը կարողացել է պահպանել իր դիրքերը:
Չեմ կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, գիտեմ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը պետք է շարունակի ընդգծել ժողովրդավարության, շուկայական տնտեսության եւ օրենքի գերակայության կարեւորությունը: Չափազանց կարեւոր է երիտասարադների ակտիվ մասնակցությունը, նրանք են ապագան, նրանք են բարձրաձայնում տնտեսության ժողովրադավարության, երկրի ապագայի հետ կապված մտահոգությունները եւ շատ դրական է, որ նրանք մասնակցում են բողոքի ցույցերին»,-հայտարարել է կոնգրեսականը:
Նա նկատել է, որ Հայաստանն իր անկախացումից ի վեր փորձում է կամրջել Արեւելքն ու Արեւմուտքը` մասնավորապես Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները. «Ես տարակուսում եմ, երբ կարդում եմ Հայաստանի ռուսամետության մասին, քանի որ դա ճիշտ չէ, այնտեղ են տեղակայված ռուսական զորքերն ու ռազմակայանը, սակայն դրանք պաշտպանում են Հայաստանը թուրքերից եւ ադրբեջանցիներից: Ես չեմ դիտարկում Ռուսաստանի աջակցությունը եւ նրա ներկայությունը Հայաստանին որպես բացասական երեւույթ: Դա ակնհայտ է, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի Հայաստանը: Գիտեմ, որ Միացյալ Նահանգները չի փորձում դա անել»:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ հեռացած վարչապետ Սերժ Սարգսյանը վերջերս ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել եւ փորձում էր զարգացնել առեւտրային կապերը եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ. «Այդ պատճառով ինձ դուր չեն գալիս ձեւակերպումները, որ Հայաստանը կարող է դառնալ արեւմտամետ: Հայաստանը արդեն չափազանց արեւմտամետ է, այն շուկայական տնտեսություն ունեցող ժողովրդավար երկիր է, որ ունի իր ներքին զարգացումները, սակայն նրանք մշտապես կփորձեն կամրջել այս տարանջատումը եւ բարեկամ հարաբերություններ հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի