ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին. Շարմազանով
ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բա ինչ պիտի անենք: ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ պետականամետ, ազգային-պահպանողական, քաղաքական կուսակցություն է եւ բոլոր նրանք, ովքեր փորձում էին գուժել ՀՀԿ-ի վախճանը չարաչար սխալվում էին, Հանրապետականը եղել է, կա ու կլինի»,-ասաց նա:
Կրկին անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին, նա ասաց, որ դրանով իրենք խուսափում են առճակատումից:
«Վարչապետի թեկնածու չառաջադրելով մենք խուսափում ենք առճակատումից, զոռբայությունից, Հայաստանը սեւ եւ սպիտակի բաժանելուց ենք խուսափում, խուսափում ենք անկայունությունից, անվտանգության մարտահրավեր ավելացնելուց ենք խուսափում, կարծում եմ` սա է ճիշտ ճանապարհը: Կար մի հատված, որ մեզ դեմ էր, եւ ինչքան պետք է այդ ցույցերը լինեին: Հիմա չեն ուզում` իրենց խնդիրն է, մենք չենք առաջադրում, մենք ասում ենք առաջնորդվելով պետության շահով անվտանգության մարտահրավերներով , ներքին կայունության անհրաժեշտությունից մենք չենք առաջադրվում, լավ է վատ է, ճիշտ է սխալ է ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:
Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի