Բենզինը կթանկանա
Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին սկսել է բարձրանալ ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի փոխարժեքը:
Եթե ապրիլի 25-ին մեկ դոլարի առքը հայաստանյան բանկերում եղել է 478, վաճառքը` 482 դրամ, ապա մեկ օր անց` ապրիլի 26-ին, դոլարի առքը կազմել է 481, վաճառքը` 485 դրամ: Նույն պատկերն է նաեւ եվրոյի փոխարժեքի դեպքում. ապրիլի 25-ին մեկ եվրոյի առքը կազմել է 582 դրամ, վաճառքը` 590 դրամ, իսկ ապրիլի 26-ին առքը կազմել է 584 դրամ, վաճառքը` 591 դրամ:
Սակայն մասնագետների պնդմամբ` եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրանալը իր բացասական ազդեցությունը կունենա ներկրվող ապրանքների գների բարձրացման առումով, մասնավորապես բենզինի շուկայի վրա:
Ինչպես հայտնի է` այս պահի դրությամբ ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 450-460 դրամ, պրեմիումը` 470-480 դրամ:
Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված` արդեն իսկ թանկացել էին սեղմած գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի