Հասարակությունը պետք է թելադրի, եւ ոչ հասարակությանը
Այս օրերին քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Բոլորն անհամբեր սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, բայց, ի վերջո, ե՞րբ կավարտի եւ ո՞ւր կտանի թավշյա հեղափոխությունը: Այս ամենը կախված է մեզնից յուրաքանչյուրից:
Այսօր, Նիկոլ Փաշինյանն ունի հասարակության մի զգալի մասի աջակցությունը, եւ բնականաբար, փորձում է րոպե առաջ իրացնել իր առավելությունը, հասկանալով, որ ժամանակն իր օգտին երկար չի կարող աշխատել: Սա նորմալ է, քանի որ հեղափոխությունները ունենում են իրենց վերելքը, պիկը եւ նվազման ընթացքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատանիներին ու երիտասարդներն առավել ազատամիտ ու հուզական են եւ բուռն են արձագանքում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցելով այդ նրբությունը, հենցում է հենց այդ սերնդի վրա: Իհարկե, այստեղ նրան օգնության ձեռք են մեկնում Շարմազանովը, Կոստանյանն իրենց ցինիկ եւ իրավիճակից կտրված հայտարարություններով:
Այս ամենի արդյունքում ստվերում է մնում մեծամասնությունը, որը բանականության, ողջախոհության հաղթանակի կողմնակիցն է, որը հոգնել է ՀՀԿ-ից, բայց եւ չի ցանկանում ՀՀԿ-ն փոխարինել մի նոր ՀՀԿ-ով:
Հիմա ամենագլխավորն այն է, որ մեծամասնությանը չզրկեն իշխանության ձեւավորման իրավունքից: Հավատացեք, այսօր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, որը գուցե քիչ ակտիվ չէ, բայց նույնքան սիրում է իր երկիրը, որքան հրապարակում գտնվողները, իրավիճակի հանգուցալուծման ուղին տեսնում է բացառապես ՀՀ սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Ճանապարհը սա է:
Արման Կարապետյան


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի