Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան
Երևանում թալանել են ճանաչված փաստաբանի Toyota Prado մակնիշի ավտոմեքենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են ճանաչված փաստաբան, 34-ամյա Երեմ Սարգսյանի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները, օգտվելով Ե. Սարգսյանին պատկանող Toyota Prado մակնիշի 81 QR 888 համարանիշի ավտոմեքենայի դռան՝ բաց լինելու հանգամանքից, այնտեղից հափշտակել են փաստաբանի վկայականը, փաստաբանական փաստաթղթեր և այլ իրեր։
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան կայանված է եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի