Մենք առաջնորդվում ենք ժողովուրդների շահերից. Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի հարցում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել Մոսկվայի դիրքորոշումը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում տիրող իրավիճակի ֆոնին քննարկվում է երկու երկրի միջև դիվանգիտական հարաբերությունների հարցը, Զախարովան ասել է. «Երևանի հետ հարաբերությունները շարունակվում են, դրանք չեն ընդհատվել: Դեսպանատներն աշխատում են և՛ Մոսկվայում, և՛ Երևանում: Երևանի հետ հարաբերություններում մենք կատարում ենք մեր պատականությունները:
«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ կան ժողովուրդներ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ժողովուրդները, և դիվանագետներն աշխատում են այդ ժողովուրդների համար, հանուն նրանց բարգավաճման: Ոչ թե ժողովուրդները պետք է հարմարվեն, այլ մենք՝ դիվանագետներս, պետք է մտածենք այն մասին, թե ինչպես մեր երկրները պետք է ապրեն և զարգանան և համատեղ ապագա կառուցեն՝ հաշվի առնելով պատմական բարեկամական կապերը:
Երկկողմ հարաբերությունները կապված են նաև տարածաշրջանային խնդրի հետ, որը ցավալի խնդիր է հանդիսանում համապատասխան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կատարել ենք մեր պարտականությունները և մենք առաջնորդվելու ենք մեր պարտականություններով», - ասել է Զախարովան:
Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե մեծ տերությունները փորձում են խաղադրույք կատարել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների վրա, Զախարովան շեշտել է. «Հայաստանը հնագույն պատմություն, մշակույթ և բազմամյա պետականություն ունեցող երկիր է, և մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հաղթահարի այդ քաղաքական հասարակական ճգնաժամը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կարող է արդյոք այս իրադարձությունների ֆոնին սրվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, մենք կարծում ենք, որ դա չպետք է տեղի ունենա, քանի որ դա խաղաղ բանակցությունների և պայմանավորվածությունների հարց է»:
Զախարովան ներկայացրել է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին և Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասելով. «Դա Հայաստանի ներքին գործն է: Դա ինքնիշխան պետության ներսում տեղի ունեցող զարգացումների հարցն է: Դա ավելի շատ քաղաքագետների, պատմաբանների քննարկման հարցն է, թե ինչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, դա, անկասկած, Հայաստանի ներքին հարցն է: Մենք կոչ են անում կողմերին խոհեմություն և պատասխանու մոտեցում դրսևորել սահմանադրական դաշտում այդ հարցին լուծում գտնելու համար»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի