Կրեմլում մեկնաբանել են Հայաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունները Մոսկվայում
Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։
Սրա հետ մեկտեղ Պեսկովը հայտնել է, որ Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնատար անձանց հետ բանակցություններ Կրեմլում չեն նախատեսվում։
«Այդ բանակցությունները կլինեն կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության գծով»,–շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա ակնկալում է, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի կառավարության եւ ԱԳՆ մամուլի ծառայություններին։
Հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ պլանավորվում են, Պեսկովը նշել է. «Ինձ հայտնի չէ։ Մենք հիմա Սանկտ Պետերբուրգում ենք գտնվում»,–հավելել է Պեսկովը, որը ուղեկցում է Վլադիմիր Պուտինին երկրի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ։
Ավելի վաղ «Ինտերֆաքսը»–ը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա։
Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների առանցքում կլինեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին եւ հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի