Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին վերապահված բոլոր լիազորությունները
Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը», - պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:
Սահմանադրական այս կարգավորումներին համահունչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով սահմանվել են վարչապետի բացակայության տարբեր դեպքեր, այդ թվում՝ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելուն վերաբերող իրավակարգավորումները:
Վարչապետի հրաժարականի հետևանքով առաջացել է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն, ինչն օրենքով սահմանված կարգով ամրագրվել է 2018 թվականի ապրիլի 23-ին կառավարության անդամների երկու երրորդով ընդունված թիվ 470-Ա որոշմամբ: Այս պարագայում, համաձայն վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման՝ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ իրականացնելով վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի