Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով (Տեսանյութ)
Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ այս ամենից օգտվեն և սա վերածեն անվերահսկելի գործառույթի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն Արշակունյաց պողոտայում կանգ առավ և փողոցը փակողներին կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցը փակելու գործընթացը:
Նա նշեց, որ մտահոգիչ տեղեկություն են ստացել և առաջին հերթին պետք է զբաղվեն քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ:
«Ես կոչ եմ անում միայն Երևանում առժամանակ դադարեցնել այս գործընթացները»,-ասաց նա և նաև կոչ արեց ինքնակազմակերպվել և առանց պետհամարանիշների մեքենաներին կանգնեցնել և հորդորել երթևեկել պետհամարանիշներով։
«Կան մարդիկ, որ իրավիճակից օգտվում են, և համոզված եմ՝ այդ մարդիկ անում են մեր հեղափոխությունը վարկաբեկելու համար»,-ասաց նա և նշեց, որ հիմա շարժվում է դեպի «Լամբադա» կամուրջ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց պետհամարանիշների կամ փակված պետհամարանիշներով երթևեկելը նույնն է, ինչ դիմակներով երթերին, ցույցերին մասնակցելը: «Դա նույն սադրանքն է: Դուք հաղթել եք, և այս հաթանակը որևէ մեկը ձեր ձեռքից չպետք է կարողանա առնել»,-ասաց նա։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի