Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ:
Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Հովիկ Աբրահամյանին` իբրև այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե չի կարելի բացառել, որ նշված անուններից որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան և Վաշինգտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին նա հավաքեց ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ դա նշանակում է, որ այսօր այդքան մեծ թվով մարդկանց իրականում փողոց էր դուրս բերել ՀՀԿ-ին մերժելու հնարավորությունը։
Բայց իշխանական ուժերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ երբ Փաշինյանն անընդհատ խոսում է օրենքից, օրինականությունից, արդյո՞ք հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելու տարբերակն օրինական է և կասկածի տակ չի դնի վարչապետի լեգիտիմությունը։ Ու այս օրերին խոսվում է, թե ով է կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ԱՄՆ, ԵՄ, թե տեղական՝ ՀՀԿ-ից «նեղված» օլիգարխները։ Սա թերևս կպարզվի առաջիկայում՝ կարճ ժամանակում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի