Իսպանական El País-ը անդրադարձել է իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերին
Ս.թ. ապրիլի 24-ին իսպանական "El País" հեղինակավոր պարբերականը անդրադարձել է իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերին: Մեծ հետաքրքրություն և արժեք են հատկապես ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործող իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը:
Կցվում է հոդվածի լինքը և թարգմանությունը:
Մաքրելով հայկական հիշողության փոշին
Պատմության ազգային արխիվում պահվում է Օսմանյան կայսրությունում հավատարմագրված իսպանական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների գրագրությունը, որտեղ նկարագրվում են այն հանցագործությունները, որ թուրքերն իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ՝ սկսած 1915 թվականից: Ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, հազարավոր հայեր և հայուհիներ դուրս են գալիս Բունոս Այրեսի, Մոսկվայի, Լոս Անջելեսի, Փարիզի և Երևանի փողոցներ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին լայնամաշտաբ հանցագործությունը: Ծրագրված և համակարգային ոչնչացման արդյունքում իրենց կյանքը կորցրեցին քրիստոնյա փոքրամասնությանը պատկանող 1.5 մլն մարդ:
Գրագրությունը ներառում է Մադրիդ ուղարկված գաղտնի հեռագրեր, ձեռագրեր, վիճակագրություն, մամալուլից հատվածներ և քարտեզներ: Փաստաթղթերը կազմում են Կոնստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ) Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դե Առոյոյի և Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Անտոնիո դե լա Սիերվա ի Լովիտայի անձնական վկայության բաղկացուցիչ մասը: Այդ փաստաթղթերը միտված են վերածվելու իրավական և քաղաքական արժեք ունեցող փաստերի՝ Իսպանիայում Մեծ Եղեռնի ճանաչմանը խթանելու համար:
103 տարի առաջ, Երիտթուրքերը և նրանց կուսակցությունը՝ Միության և առաջընթացի կոմիտեն, հրամայեցին սպանել ողջ հայկական մտավորականությանը Կոնստանդնուպոլսում: Զինաթափեցին տղամարդկանց, նրանց տարան քաղաքից դուրս և գնդակահարեցին: Մնացյալ մասին կախեցին հրապարակավ: Կանայք, դիտարկվելով որպես որպես պատերազմի գործիք, ենթարկվեցին բռնությունների, իսկ երեխաները թաղվեց ջրափոսերում:
1915 թվականի հունվարին Երուսաղեմից Դե լա Սիերվան պետության նախարարին տեղեկացրեց մտահոգիչ թուրքական ծայրահեղականացման մասին: «Օսմանյան կայսրության կապիտուլացիաների վերացման մասին լուրը առաջացրեց բավարարվածության զգացում մահմեդականների մոտ, իսկ քրիստոնյաների մոտ զգուշավուրություն: Նրանք երգում են և բղավում օտարների դեմ, քանի որ այս ցույցերում ատելություն կա քրիստոնյաների նկատմամբ:» (ՊԱԱ, Արտաքին գործերի նախարարություն, Թուրքիա- քաղաքականություն 1914-20. Գործ H2702, nº22).
Կոնստանդնուպոլսում հյուպատոս. «Երիտասարդ թուրքերն ասում են, որ իրենք բավարար են ապրելու համար և, որ պետք է վերացնել բոլոր օտարներին. այդպես են վերջ տվել հայերին և հույներին»
Խուլիան դել Առոյոն, գաղտնի հեռագրերից մեկում, հայտնում է իր ափսոսանքը «Ժամանակավոր օրենքի» կապակցությամբ, որը նոր է ընդունվել և ուղղված է հայերի դեմ: «Այն դողեցնում է խեղճ շահառուներին, ովքեր կանխատեսում են, թե թուրքական իշխանությունները ինչպիսի բռնություններ և չարաշահումներ կարող են իրականացնել այդ օրենքի հիման վրա» (loc. cit., թիվ 372):
1915թ. մայիսի 31-ին Օսմանյան նախարարների խորհուրդը որոշում ընդունեց օտարելու հայկական տները և բռնագրավելու նրանց գույքը, հետագայում այն բաժանելով հանրային աճուրդում՝ հայերի վտարումից հետո: Նրանց տները ավելի ուշ զբաղեցվեցին մահմեդականների կողմից:
Կիլիկիայի, Վանի կամ Ադանայի շրջանի հայերը, որոնք վերապրեցին սարսափը՝ փախան Ամման, Բեյրութ, Հայֆա, Երուսաղեմ և Եվրոպա: Վերածվեցին փախստականների: Սակայն, Հալեպ. Ռաքքա, Դամասոկոս կամ Դեր Ձոր տեղանունները այն ժամանակ համակենտրոնացման ճամբարների և հայերի ոչնչացման հոմանիշներ էին: Առ այսօր այդ քաղաքները գտնվում են թոհուբոհի մեջ:
Դել Առոյոն առաջ ընկավ հայերի հարցում, սակայն նույնպես կանխատեսեց Մերձավոր Արևելքում մշտական մասնատումները ծայրահեղականնության պատճառով՝ «Տարբեր առիթներով այս երիտասարդ թուրքերի այլատյացության և սանձարձակության վերաբերյալ ուշադրություն եմ հրավիրել: Ասում են, որ իրենք բավարար են ապրելու համար են և, որ պետք է վերացնել բոլոր օտարներին. այդպես են վերջ տվել հայերին և հույներին» (loc. cit., թիվ 458):
Առանց դիտավորության չկա ցեղասպանություն: Երիտասարդ թուրքերն ունեին իրենց պլանավորողները՝ Ահմեդ Ջեմալ (Ծովային նախարար և Սիրիայի Նահանգապետ), Իսմայել Էնվեր (Պատերազմի նախարար) և Մեհմետ Թալեաթ (Ներքին գործերի նախարար): 1916թ. մարտին իսպանական կառավարությունը կարդաց. «Դեռ շարունակվում են հետապնդումները՝ ի հեճուկս բոլոր պետությունների միաձայն բողոքների: Եվ ընդհանրապես տարօրինակ չի լինի, որ, եթե իրադարձությունները չզարգանան հօգուտ երիտասարդ թուրքերի շահերի լիարժեք բավարարման, կրկին որոշում կկայացվի կենդանի մնացած հայերի սպանություների և բնաջնջման մասին: Կառավարությունը քաղեց իր ծրագրի ողջ արդյունքը. Այն էր՝ սպանել Թուրքիայում ապրող մոտ երկուսուկես միլիոն հայերի» (loc. cit., թիվ 153):
Նմանատիպ ուսումնասիրությունները նպատակ ունեն, որ Իսպանիան հանդես գա որպես միջազգային դերակատար՝ ենթադրելով առավելապես բարոյական, քան քրեական պատասխանատվություն:
Կա ուշագրավ արխիվ, որը վերաբերում է Իսպանիայի և Կոնստանդնուպոլսի միջև այն նամակագրությանը, որը նպատակ էր հետապնդում հայ երաժիշտ վարդապետ Կոմիտասի դիվանագիտական պաշտպանությունը և դեպի Վիեննա նրա անվտանգ տեղափոխումը: Թուրքիայից Իսպանիա ուղարկված առաջին խնդրագրում նշված է. «Հայերի հետապնդման և սպանությունների սկզբում Կոմիտասը հոսպիտալացվեց Փոքր Ասիայում, սակայն ի շնորհիվ նրա օգտին Ամերիկայի դեսպանության ձեռնարկած միջոցների, նրան վերադարձրեցին այս մայրաքաղաք» (H3025/4 Քաղաքականություն-Թուրքիա. Գործավարություն Հայ Կոմիտասի օգտին):
Դել Առոյոն հետաքրքրվում է եկեղեցականով և նրան ճանաչում է անձամբ: Մտահոգություն արտահայտելով՝ նա շարունակում է այլ նամակում. «Իմ հարցին պատասխանեց, որ միակ բանը, որ ցանկանում է, դա Վիեննա գնալն է՝ իր հետ տանելով իր ձեռագրերը և հայկական երաժշտության վերաբերյալ իր ուսումնասիրությունները»: Դել Առոյոն Կոմիտասի խնդիրը վերածեց անձնական և օսմանյան իշխանությունների հետ մշտապես քննարկվող հարցի, ընդհուպ նրա փրկության հարցը հասցնելով մինչև ռասիստ Մեհմետ Թալեաթին՝ Հալիլ Բեյի միջոցով:
Երեք շաբաթ անց Դել Առոյոն իմանում է, որ Թալեաթը թուրքական սահմանների ներսում է պահելու Կոմիտաս Վարդապետին հայտնի երաժիշտ լինելու պատճառով: Իր նամակի վերջում նա նշում է. «Գիտեի, որ իմ դիմումին ընթացք չի տրվի, ինչպես այն պատճառով որ այս մտավորականը կարող էր բացահայտել իրականությունը այն սարսափների և հանցագործությունների մասին, որոնք կատարվել են հայերի նկատմամբ, այնպես էլ այն պատճառով, որ ցանկանում են նրանց պահել որպես պատանդ, որպեսզի որևէ օր կարողանան հագեցնել այն ատելությունը, որ զգում են հայերի հանդեպ»:
Իսպանիան պաշտոնապես չի ճանաչում Հայերի նկատմամբ ցեղասպանությունը: Սակայն դա արել են Բալեարյան, կատալանական, նավառական և բասկյան խորհրդարանները: Այսպիսի հետազոտությունները նպատակ են հետապնդում, որ Իսպանիան դառնա միջազգային դերակատար՝ ենթադրելով առավելապես բարոյական, քան քրեական պատասխանատվություն: Փորձ է կատարվում որպեսզի Իսպանիան մի քայլ կատարի հիշատակի հարգման ուղղությամբ և տեղ գտնի այն առաջադեմ եվրոպական և ամերիկյան պետությունների շարքում, որոնք արդեն ճանաչել են: Վերջերս գերմանական և հոլանդական խորհրդարանները ճանաչեցին ցեղասպանությունը՝ թուրքական ծանր սպառնալիքների ներքո: Այդ սպառնալիքները հօդս ցնդեցին:
Իվան Գաստանյագա Գոնսալեսը քաղաքագետ է, Գրանադայի համալսարանի դոկտոր և Բելմոնտի (ԱՄՆ) Հայկական գիտությունների և հետազոտության ազգային ասոցիացիայի ու Երևանի Ցեղասպանության Թանգարանի հետազոտող:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի