Քաղաքապետն ու իր «հերոս» եղբայրը. գործի են դրել փայտեր ու քարեր, կրակել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել՝ անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։
Մեր տեղեկություններով՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել մասիսցի Զիբիլի Գոռիկը, քաղաքապետի այլ մտերիմներ։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի բանդան աչքի ընկավ նաեւ Հերացու փողոցում՝ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Այս դեպքով, սակայն, քրգործ չի հարուցվել, քանի որ Մասիսի քաղաքապետը Վովա Գասպարյանի թիկնազորի պետի փեսան է։ Հայանիստի միջադեպի վերաբերյալ էլ, կարծես, գործ չի հարուցվել, ոստիկանության կայքում հաղորդում չկա։
Մեզ ասացին, որ Գոռ Համբարձումյանը ողջ ընթացքում իր պատժիչ խմբով շրջել է Մասիսի համայնքներով ու բռնի ուժով ցրել ցույցերը։ Ապրիլի 23-ին էլ Երեւան-Երասխավան հատվածում են ծեծել ցուցարարներին։ Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Տուժող անձն իմ համագյուղացին չէ, աշխատում է մեր գյուղում, Էջմիածնի գրանցում ունի»։ Իսկ ովքեր են ծեծողները, չի կարող ասել, ծեծկռտուքն ու կրակոցը, նրա խոսքով, կարճ են տեւել, եւ ինքը չի հասկացել, թե ով ով է․ «Փայտերով, մահակներով, քարերով այնպես էին հարվածում, ես ասում էի, որ այստեղի համայնքապետն եմ, դադարեցրեք, բայց ամեն ինչ իրար էր խառնվել, էդ կրակոցն էլ էնքան կարճ տեւեց, իմ մեքենան էլ վնասվեց»։
Ճի՞շտ է, որ Մասիսի քաղաքապետի եղբայրն է եղել․ գյուղապետը փոքր պաուզայից հետո ասաց․ «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, բոլորին անվանական չեմ ճանաչում… Կարող ա մի պահ ինքը եկած-գնացած լինի, բայց էդ կռիվների ժամանակ չկար»։ Տեղեկացանք, որ Գոռ Համբարձումյանը երեկ թռել է Ֆրանսիա, տուժածի կողմնակիցներն էլ որոշել են հաշիվ պահանջել եղբորից եւ գնացել են նրա Արեշի տան վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի