Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40–րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը: «Մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, մինչ հինգ տարի ծառայելը, ազատվում է ոստիկանությունում ծառայությունից՝ ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝ հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստ առաջ»,– նշվում է նախագծում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի