ԱԺ-ում պայթուցիկ նյութի մասին ահազանգը կեղծ է եղել, այն կատարվել է արտասահմանից. ԱԱԾ
2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ՀՀ ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի