Ինչ է թաքցնում Վերահսկիչ պալատը
ՀՀ վերահսկիչ պալատը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պատրաստվում է այս տարի եւս ստուգումներ իրականացնել: Բանն այն է, որ անցած տարում ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել նշված գերատեսչությունում՝ հատկացված բյուջետային միջոցների օգտագործման եւ պետական սեփականության կառավարման վերաբերյալ:
Ուսումնասիրությունների շրջանակում ՎՊ-ն նախարարությանը հարցումներ է արել, բայց արի ու տես, որ այնտեղից տեւական ժամանակ պարզապես հրաժարվել են պատասխանել հարցումներին ու չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները: Ասել է, թե այս նախարարությունը փորձել է կոծկել իր մոտ չարաշահումները:
Եւ միայն ՎՊ երկրորդ հարցմանն են նախարարությունից բարեհաճել պատասխանել, այն էլ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՎՊ եզրակացությունից, սահմանված ժամկետից ուշացումներով եւ ոչ ամբողջական: Մինչդեռ ՎՊ-ն պետք է դիտարկում իրականացնելուց հետո վերլուծություններ աներ: Բայց քանի որ նախարարությունը ուշացրել է, ՎՊ-ի համար առաջացել է ժամկետային սահմանափակումներ:
Արդյունքում այս տարի եւս նախարարությունը կհայտնվի ՎՊ թիրախում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը այդպես էլ մնում է անտեղյակ իր ղեկավար ոլորտին, իսկ խնդիրների դեպքում փորձում է այսպես ճողոպրել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի