Մեր որոշումն անկասկած արդարացված է. Սերժ Սարգսյանը` ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման մասին
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Известия» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է 2015թ. Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն՝ պատասխանելով լրագրողին հարցին առ այն, թե ինչ է տվել երկրին անդամակցության 3 տարին:
«Այս հարցում ես կառանձնացնեի 2 բան՝ Հայաստանը միշտ էլ եղել է ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի արագ զարգանալ: Եվ երկրորդ՝ մենք միշտ կողմ ենք մեզ հետ համագործակցելու հարցում շահագրգիռ երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատմանը: Ուստի՝ փորձում ենք ակտիվ մասնակցել հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին՝ դրանով իսկ բազմապատկելով աճի հնարավորությունները: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական հարցերին, ապա մենք դարձել ենք ավելի քան 170 մլն սպառող ունեցող մեծ շուկայի մասը:
Այս դեպքում լավ աշխատանքով կարելի է մրցունակ դառնալ ու շահել դրանից: Ամեն դեպքում, 2016թ. մենք նկատեցինք դրական փոփոխություններ՝ ապրանքաշրջանառության աճի ցուցանիշը երկնիշ է: Իսկ 2017թ. Եվրասիական տնտեսական միության անդամների հետ մեր ապրանքաշրջանառությունն աճել է 26%-ով: ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեր արտահանման ծավալը 2016թ. աճել է 53,7%, իսկ 2017թ.՝ 41%-ով: Սրանք լավ ցուցանիշներ են, բայց չեմ ասում, որ իրավիճակը կատարյալ է»,-ասել է Սարգսյանը:
Իր խոսքում նա հավելել է, որ կազմակերպությունը դեռևս կազմավորման փուլում է, և բնական է, որ 2-3 տարվա ընթացքում հնարավոր չէր լինի կատարելության հասնել:
Պատասխանելով լրագրողին հարցին առ այն, թե ԵԱՏՄ շուկայում ու մասնավորապես Ռուսաստանում Հայաստանից արտահանված որ ապրանքներն են ամենաշատ պահանջարկ վայելում, Սարգսյանը նկատել է, որ «ցանկը բավական երկար է»:
«Միրգ-բանջարեղեն՝ ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված, հանքային ջրեր, կոնյակ, մշակված ալմաստներ, ոսկերչական իրեր, տրիկոտաժ, ծխախոտ, հիմա արդեն նաև դեղամիջոցները, լեռնահանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը: Մենք մեզ համար նպատակ ենք դրել մինչ 2022թ. հասնել արտահանման 40-45%, իսկ 2030թ.՝ մինչև 50% ցուցանիշի: Դա երկրին մակրոտնտեսական կայունություն կտա»,-ասել է Սարգսյանը:
Լրագրողի նկատառմանն առ այն, որ ժամանակին Հայաստանին առաջարկում էին Եվրոպական Միության հետ ասոցացում, սակայն երկիրը նախընտրեց ԵԱՏՄ-ին անդամակցելը, և արդյո՞ք այդ ընտրությունն արդարացրեց իրեն, Սարգսյանը պատասխանել է. «Մենք երբեք չենք փորձել օգուտ քաղել կոնֆլիկտներից և հակասություններից: Մենք միշտ բաց ենք խոսել մեր առաջնահերթությունների ու համոզմունքների մասին: Իրավիճակը, երբ երկխոսության միջոցով կարելի է առաջ շարժվել, ամենաբարենպաստն է: Գտնում եմ, որ մեր որոշումը, անկասկած, արդարացված է ինչպես տնտեսական, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից ունեցած աջակցության տեսանկյուններից»,-ասել է Սարգսյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի