Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար

«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը
Մամուլ

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։

Համաձայնագիրն ամբողջությամբ կգործի Եվրամիության բոլոր երկրների եւ Եվրոպական Խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո։

Ասել, որ սա խորքային իմաստով պատմական իրադարձություն է Հայաստանի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ փաստաթղթի քաղաքական ու տնտեսական դրույթների գործարկման, այլ շատ ավելի լայն, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական առումով։

Այս համաձայնագրի նշանակությունն առավել խորությամբ գնահատելու համար, թերեւս, արժե խնդրին մոտենալ հակառակ կողմից։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրած չլիներ Եվրամիության հետ մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող այս համաձայնագիրը։ Եթե հակիրճ, ապա Հայաստանը շատ արագ կխրվեր ավտորիտարիզմի ճահճի մեջ։

Անցած 5 տարիներն ու հատկապես վերջին ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանում եւս բավական տեսանելի ու շոշափելի դրսեւորումներով տեղի են ունենում ավտորիտար կառավարման ոճին հատուկ որոշ երեւույթներ՝ սկսած հանրային-քաղաքական մթնոլորտից՝ մինչեւ պրակտիկ քաղաքական գործողություններ։

Եվ ուրեմն, եթե չլիներ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Հայաստանն ավտորիտար պետություն էր դառնալու առանց այն արգելքների, որոնք, հուսանք, գործելու են Եվրոպայի հետ ստորագրված այս փաստաթղթով։ Ամենակարեւոր խնդիրը, իհարկե, ոչ թե համաձայնագրի վավերացումն է, այլ դրա իրագործումը։

Իսկ այստեղ առաջանում է շատ ավելի կարեւոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ համաձայնագրի իրագործման ու դրանից բխող իրական բարեփոխումների կատարման պահանջատերերը՝ որպես սուբյեկտներ։ Միանշանակ է, որ դա իշխանությունը չէ, որը միայն ֆորմալ առումով է այս համաձայնագրի շահառուն։ Դա իշխանությունը չէ, որովհետեւ այն բարեփոխումներն ու այն պետությունը, որը կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրագործման արդյունքում, ուղղակիորեն, օրգանապես հակասում է Հայաստանի իշխանական համակարգի ներքին տրամաբանությանն ու կանոններին։

Այս համաձայնագրի, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական մոդելի պետություն ունենալու պահանջատերը կարող էր դառնալ ընդդիմությունը, որն այսօր ապրում է քաղաքական օրակարգի բացակայության ճգնաժամ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմությունը եւս այս համաձայնագրի իրագործման պահանաջատերը չէ, որքան էլ դեկլարատիվ մակարդակում խոսում են դրա կարեւորության մասին։

Այն դեպքում, երբ հենց դա կարող էր դառնալ ընդդիմության երկարաժամկետ, ռազմավարական քաղաքական օրակարգը։ Դժբախտաբար, այս համաձայնագրի իրագործման պահանջատերը չէ նաեւ հասարակությունը, որը դրա ամենամեծ շահառուն կարող է դառնալ առնվազն երկարաժամկետ հեռանկարում։

Ու ստացվում է, որ մենք ֆորմալ առումով ունենք Հայաստանի համար զարգացման ու, որ ավելի կարեւոր է՝ ավտորիտարիզմի էլ ավելի խորացումն արգելակելու ներուժ ունեցող փաստաթուղթ, սակայն չունենք քաղաքական ու հանրային սուբյեկտներ, որոնք մինչեւ վերջ ու ամենայն նախանձախնդրությամբ կլինեն դրա իրագործման պահանջատերը։ Մեծ հաշվով, այդ դերում միակ տեսանելի սուբյեկտը Եվրոպական Միությունն է, որը, սակայն, առանց հայաստանյան սուբյեկտների համարժեք վարքագծի՝ չի կարող ամբողջությամբ ապահովել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրագործումը։

Հետեւաբար՝ ԵՄ-ի համար, փաստաթղթի իրագործումից առաջ, թերեւս, ավելի կարեւոր խնդիր է Հայաստանում այդպիսի սուբյեկտների փնտրտուքը կամ նման միավորների կայացմանն ուղղված աջակցությունը։ Այլապես այս համաձայնագիրը կդառնա հերթական հռչակագրային փաստաթուղթը, որը միջազգային կամ առնվազն եվրոպական լեգիտիմություն կհաղորդի բովանդակությամբ ավտորիտար Հայաստանի իշխանությանը։

Եվ, հակառակը, համաձայնագրի իրագործման դեպքում դա կլինի ամենամեծ հարվածը Հայաստանի գործող իշխանությանը՝ ըստ էության հեռանկարում դառնալով Հայաստանում իշխանափոխության իրականացման իրական գրավական, քանի որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեսլականում հաստատ չի կարող գոյություն ունենալ այն իշխանությունը, որը Հայաստանում գոյություն ունի այսօր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում