Կանաչ գոտին վերացրել են` առեւտրի կետ կառուցելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Իջեւանի «սրտում»՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող այգում կատարվել է կանաչ գոտու հատում, ու այդ ամենը ոստիկանների աչքի առաջ, ավելի ստույգ՝ նրանց հսկողության ներքո: Այս մասին մեզ տեղեկացրեց «Հովք» սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը, ով երկար տարիներ զբաղվել է այդ տարածքի բարեկարգմամբ:
Կանաչապատ հատվածից զրկվել է 90 քառակուսի մետր տարածք, որը դեռեւս 2007 թ. կառուցապատման իրավունքով եւ 99 տարի ժամկետով տրվել էր Իջեւանի բնակիչ Արտուշ Օհանյանին: Վերջինս այստեղ պատրաստվում է առեւտրի ու սպասարկման օբյեկտ կառուցել: Մինչդեռ 1998 թ. Խաժակ Թանանյանը այդ 90 քառակուսում իր հարակից տարածքով հանդերձ սրճարան կառուցելու իրավունք էր ստացել, քանի որ վերջինս դրան նախորդող 6 տարիներին խնամել եւ բարեկարգել էր տարածքը:
2008 թ. Արտուշ Օհանյանը Խաժակ Թանանյանին հայտնել էր, որ տվյալ հողակտորի նկատմամբ ունի վարձակալի իրավունք, եւ սրճարանի տիրոջն առաջարկել էր ինքնակամ ազատել զբաղեցրած տարածքը: Տարածքի սեփականատերը միեւնույն ժամանակ հայց էր ներկայացրել դատարան: Դատարանի վճռի համաձայն, ԴԱՀԿ աշխատակիցների ներկայությամբ, Թանանյանն ապամոնտաժել էր կանաչ տարածքում առկա տաղավարները՝ թողնելով միայն կանաչով պատված զրուցարանները, որոնց վերաբերյալ դատարանը վճիռ չէր կայացրել:
Երկու օր առաջ, սակայն, դրանց հերթն էլ հասավ: Նոր սեփականատերը ոստիկանների ներկայությամբ ապամոնտաժել է նաեւ այդ զրուցարաններն ու բուսականությունը:
Հավելենք, որ դատական պրոցեսներում որպես երրորդ կողմ էր հանդես եկել Իջեւանի քաղաքապետարանը: Համայնքային իշխանության ներկայացուցիչները դատարանում նշել էին, թե մրցույթի կազմակերպիչ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը թույլ է տվել օրենքով սահմանված ժամկետի խախտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի