Երկու տարբեր հանրահավաք նույն տեղում նույն ժամին՝ տրագիկոմեդիա, թե՞ ...
Ապրիլի 13–ին Ազատության հրապարակում հանրահավաքներ են նախատեսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը։ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որը մերժում է բոլոր ուժերի հետ միավորումը, համակարգային պայքար է սկսելու եւ չի պատրաստվում տեղը զիջել որեւէ ուժի։ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանն էլ Լոռու մարզից է թիմակիցների հետ ոտքով ճանապարհ ընկել, որի վերջնականգառը Ազատության հրապարակն է՝ ապրիլի 13–ին։ Այս երկու ուժերը միավորվելու նպատակ չունեն, բայց թե ինչպես են միաժամանակ իրականացնելու իշխանափոխության գործընթացը Ազատության հրապարակում նույն օրը նույն ժամին՝ առանձին–առանձին, դեռեւս հայտնի չէ։ NEWS.am–ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ միմյանց չեն խանգարելու։
«Չեմ կարծում, որ մեկս մյուսին կարող է խանգարել, ողջունում ենք բոլոր այն քաղաքական գործողությունները, որը ապօրինի իշխանության դեմ բողոք է ենթադրում»,–ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ միավորվելու որոշում չի կայացվի։
«Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, մեր օրակարգերն էլ տարբերվում են, հետեւաբար միավորվելու խնդիր դրված չէ։ Մենք պետք է այնպիսի քաղաքական գործունեություն ծավալենք, որ ապամոնտաժենք այս ռեժիմը եւ մեր օրակարգի մեջ մտնում է, որ մեր շարժումը լինի ազգային շարժում ու ծավալվի ոչ միայն Հանրապետությունում, այլեւ դրանից դուրս»։
Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի շենքը շրջափակելու մտադրությանը, ասաց, որ չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի շենքով։ «Այս ապօրինի համակարգը ներթափանցել է ամենուրեք, եւ եթե ցանկանում ենք ունենալ հեղափոխություն եւ ապրել մեր առաջընթացի համար կարեւոր հեղափոխությունը, ապա պետք է շրջափակումները լինեն բոլոր վայրերում եւ դրա կորղը լինեն բոլոր քաղաքացիները»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի