Սոցիալական լարվածությունը հնարավոր է թուլացնել (Տեսանյութ)
«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը՝ անկախ լուսաբանումից և անկախ իր լայն թիրախներից, դեռևս զուտ կաբինետային փաստաթուղթ է։ Հասարակությունը շարունակում է ապրել նույն իրականության մեջ, որտեղ բևեռացումը փոքրաթիվ ունևորների և չքավոր և մերձչքավոր շերտերի միջև ուղղակի սահմռկեցուցիչ է։
Հայաստանում ոչ թե մինչև 2030 թվականը, այլ շատ ավելի կարճաժամկետ փուլում, անհրաժեշտ է սոցիալական լարվածության թուլացում, կոնկրետ շերտերի համար սոցիալական և հանրային ծրագրերի իրականացում։ Չի կարող 21-դարում, Հայաստանում լինել երեխա, որ դպրոց չհաճախի շորի, կոշիկի, կամ գրենական պիտույքի բացակայության պատճառով։
Չի կարող լինել կիսաքաղց աշակերտ։ Չի կարող լինել երեխայի համար դեղի կամ բուժման խնդիր։ Չի կարող լինել միայնակ, անօգնական տարեց։ Չի կարող լինել անմարդակային չքավորության մեջ ապրող ընտանիք, որտեղ երեխաները մեծանում են առնետների ընկերակցությամբ և այլն, և այլն։ Չպետք է լինի։ Եթե աշխատի խողովակը՝ խնդրի բարձրացման, ձևակերպման և իշխանության օղակների միջև, ապա շատ հարցեր կարելի է լուծել և լուծման ռեսուրսները կարելի է գտնել։
Այս պնդման լավագույն ապացույցն է այն, որ, անկախ բոլոր դժվարություններից, մեր նորագույն պատմության ընթացքում, երկրում իրականացվել են մի շարք հետաքրքիր ու կարևոր սոցիալական ծրագրեր։ Սա նշանակում է, որ հարցի ճիշտ ձևակերպման և ապագա կառավարության ճիշտ արձագանքի դեպքում շատ այլ, անլուծելի խնդիրներ, կարող են ստանալ իրենց լուծումը։


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին