Բնակարանամոլ մարզպետը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այսպես` նա անցած տարում գնել է երկու բնակարան` մեկը 124.3 մլն, մյուսը 90.7 մլն դրամով, երեք ավտոտնակ` յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Միաժամանակ մարզպետը 52 մլն դրամով վաճառել է հողամաս: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 հազար դիրհամի չափով արժեթուղթ: Անցած տարեսկզբին նա ունեցել է 147 մլն 406 հազար դրամի փոխառություն, իսկ տարեվերջին` 500 հազար դոլար:
Մարզպետի դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 500 հազար դրամ, 222 մլն դրամի չափով վարկերը եւ մեկ ընկերությունից ստացած 636 հազար 800 դոլարի չափով շահաբաժինը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզպետի պաշտոնը ստանձնելու տարում 275 հազար 874 եվրոյով բնակարան է գնել Իսպանիայում: Նշենք, որ անցած տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը, որը անդրադառնալու է 2017 թվականի տարեկան հայտարարագրերի վրա:
Հետաքրքիր է` Վահե Հակոբյանը կհայտնվի՞ թիրախում, թե՞ ոչ. նա պետք է ապացուցի, որ ոչ թե ապօրինի կերպով է հարստացել, այլ օրինական ճանապարհով, մի բան, որը խիստ դժվար է լինելու երիտասարդ ՀՀԿ-ականի դեպքում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի