Ղազախստանում 188 մարդ թունավորվել է պաղպաղակից
Ղազախստանի Շիմկենտ քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 188 մարդ, որոնք պաղպաղակ են կերել տեղի սրճարաններից մեկում:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Հարավ-Ղազախստանյան մարզի ձեռներեցների պալատի մամլո ծառայությանը:
«Փորձաքննության առաջին տվյալները ցույց են տվել, որ թունավորման պատճառը սալմոնելյոզի հարուցիչով վարակված արտադրանքն է եղել, որը հայտնաբերվել է պաղպաղակի ուսումնասիրված 25 բաղադրիչից 24-ի մեջ: Որոշ արտադրանքներում հայտնաբերվել է ստաֆիլակոկ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ձեռներեցության սուբյեկտի ստուգումներ իրականացնելիս կոպիտ խախտումներ են բացահայտվել:
Մասնավորապես պաղպաղակի խառնուրդը պատրաստվել է մասնավոր տան տարածքում, որտեղ չեն պահպանվել սանիտարա-հիգիենիկ պահանջները, իսկ պատրաստի զանգվածն իրացման վայր են տեղափոխել հինգ լիտր ծավալով պալստիկե շշերով:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի